ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում մեկնարկել է Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված ուսանողական միջազգային 10-օրյա վրանային ճամբարը:
Պատարայի տարածքում մեկնարկել է ԱրՊՀ ուսանողական միջազգային ճամբարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱրՊՀ Լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը:
«Հերթական ճամբարին մասնակցում է շուրջ 100 ուսանող՝ Արցախի և Մայր Հայաստանի, ինչպես նաև արտերկրի տարբեր բուհերից։ Նպատակ ունենք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Այս օրերի ընթացքում կկազմակերպվեն պաշտոնական հանդիպումներ, հրատապ թեմաներով դասախոսություններ, ինտելեկտուալ-տրամաբանական խաղեր, բանավեճեր և քննարկումներ, մարզական, մշակութային միջոցառումներ, համերգային ծրագրեր»,-նշել է մեր զրուցակիցը:
Ոսւանողական միջազգային վրանային ճամբարը կտևի մինչև օգոստոսի 10-ը։