Հուլիսի 28-ին «Արաբկիր» ԲՀ-ի մանկական վիրաբույժ-ուրոլոգ, կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար Ալբերտ Յուրիի Լալազարյանը Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություններ կիրականացնի:
Երևանից ժամանած բժիշկը Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումում խորհրդատվություն կիրականացնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրազեկում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել «Արևիկ» բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով: