Artsakhpress

Հասարակական

«Արևածագ Արցախում». Հանրապետության մի շարք բնակավայրերում անվճար տեղադրվել է շուրջ 12 արևային ջրատաքացուցիչ

Երևանյան «Shtigen Group» ՍՊ ընկերությունը մեկնարկել է «Արևածագ Արցախում» նախագիծը, որի շրջանակներում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում, Ճարտար քաղաքում, Ասկերանի շրջանի Ռև, Իվանյան և Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքներում բնակվող` արցախյան պատերազմներում զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքների բնակարաններում անվճար տեղադրվել է շուրջ 12 արևային ջրատաքացուցիչ:

«Արևածագ Արցախում». Հանրապետության մի շարք բնակավայրերում անվճար տեղադրվել է շուրջ 12 արևային ջրատաքացուցիչ

«Արևածագ Արցախում». Հանրապետության մի շարք բնակավայրերում անվճար տեղադրվել է շուրջ 12 արևային ջրատաքացուցիչ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Shtigen Group»-ի  հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը՝ մանրամասնելով, որ նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն՝ թույլ չտալով, որ թշնամին տնօրինի էներգիայի ուղիների «փականներին»։ Դեռևս 2019 թվականին «Shtigen Group»-ը  Ստեփանակերտում կազմակերպել էր «Արևային Արցախ» խորագրով համաժողով, որի նպատակն էր Արցախում հասանելի դարձնել արևային էներգիայի ընձեռնած հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ Դեռևս երեք տարի առաջ մեկնարկած գործընթացն, այսպիսով, «Արևածագ Արցախում» նախագծի ներքո համակարգային դրսևորում է ստանում։

290699347_1080864626117411_595254715117512455_n.jpg (58 KB)«Արցախում գործող 36 հէկ-երից 30-ը 44-օրյա պատերազմից հետո անցան թշնամու տիրապետության տակ։ Մինչև պատերազմն Արցախն էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ էր, այլև կարողանում էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ Արցախն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։ Շուրջ 300 լիտր տարողությամբ 1 արևային ջրատաքացուցիչն օրական խնայում է 16 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Եթե Ստեփանակերտի 10 հազար տներում ու բնակարաններում տեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ, այդ թիվը տարեկան կստացվի 58 միլիոն կՎտ/ժ, հետևաբար՝ 40-65 տոկոսով կխնայվի Սարսանգի ջրամբարի թողունակությունը»,-ներկայացրել է Հ. Շեկյանը:

291331956_586183013041941_2021647198951147567_n.jpg (425 KB)Նրա հավաստմամբ՝ ընկերության նպատակն է գործընթացը հասցնել այն հանգրվանին, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արևային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես կապահովվի Արցախի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, այսինքն՝ թշնամու ոտնձգությունների պատճառով գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը ոչ միայն կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ, այլև չի ծանրաբեռնի էլեկտրացանցը, և չեն լինի հոսանքազրկումներ: Ընկերության հիմնադիր-տնօրենը կոչ է արել հայրենակիցներին և, առհասարակ, աշխարհին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ոչ միայն հետպատերազմյան Արցախի վերականգնմանը, այլև արևային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայրի պահպանմանն ու մոլորակի ռեսուրսների խնայմանը։

«Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական խոշոր ներդրում, ահռելի ջանքեր և աննահանջ հետևողականություն պահանջող ծրագիր ենք նախաձեռնել։ Բայց նաև վստահ ենք, որ ռազմավարական նշանակության այս նախագիծն իրագործելի է, և իրագործումը սկսում ենք մեր վճռական քայլով»,- նշել է Հայկ Շեկյանը։

290499708_559974042408696_3576471549197561668_n.jpg (331 KB)Մեր զրուցակցի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, կարող են կապ հաստատել ընկերության հետ sunrise@shtigen.com էլ․ հասցեի միջոցով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ Արցախի ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովման պահանջով

Search