Artsakhpress

Տնտեսական

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  ՏԿԵ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս» ԲԸ, «Ռուսատոմ- միջազգային ցանց», «Ռուսատոմ ենթակառուցվածքային որոշումներ» ԲԸ և «Տվել» ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի փոխքաղաքապետը և ներկայացուցիչներ Հայաստանի պրոֆիլային նախարարություններից և ընկերություններից։

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են 2022 թ․ ապրիլի 19-ին ստորագրված էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության Համապարփակ ծրագիրը։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։

Փաստաթուղթը նախատեսում է հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում ռազմավարական գործընկերության խորացման համար ինչպես ատոմային, այնպես էլ ոչ ատոմային էներգետիկայի ոլորտներում (Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, շահագործումից հանման և գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարում)։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած քննարկման արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած հանդիպման շրջանակներում:

Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը «Ռոսատոմ» պետական կորպորացիա հետ և հանդիպման մասնակիցների հետ քննարկել համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին

Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավոր կհոսանքազրկվեն

Search