Հունիսի 16-24-ը Ղազախստանի Աթիրաու քաղաքում տեղի է ունեցել պատանիների սամբոյի միջազգային հուշամրցաշար, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության սամբոյի հավաքական թիմը։
Արցախցի սամբիստները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Սպորտի վարչությունից:
Տեղեկատվության համաձայն՝ հուշամրցաշարին մասնակցել են վեց պետությունների 200-ից ավելի մարզիկներ։ Արցախի թիմը ներկայացնում էին սամբիստներ Դավիթ Սարգսյանը, Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր Բալայանն ու Ալեքս Բալայանը: Մինչ հուշամրցաշարը՝ արցախցի մարզիկները մասնակցել են եռօրյա ուսումնական հավաքներին։ Նրանցից Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր և Ալեքս Բալայանները համառ ու մտածված պայքարի շնորհիվ կարողացան գրավել մրցանակային 3-րդ հորիզոնականը։ Հայաստանի թիմը ներկայացրել է միջազգային կարգի մրցավար, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանը։