Artsakhpress

Հասարակական

«Սեր Արցախ» բարեգործական ծրագրի շրջանակներում նորածինների մայրերը նվեր-տուփեր են ստացել

Այսօր՝ հունիսի 1-ին, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամն իր հերթական ծրագրի՝ «Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակներում, նվեր֊տուփ է տրամադրել բոլոր այն նորածիններին, ովքեր այսօր գտնվում են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:

«Սեր Արցախ» բարեգործական ծրագրի շրջանակներում նորածինների մայրերը նվեր-տուփեր են ստացել

«Սեր Արցախ» բարեգործական ծրագրի շրջանակներում նորածինների մայրերը նվեր-տուփեր են ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանն ասել է, որ ծրագրի նպատակն է Արցախի բնակչությանը, նոր ծնվող երեխաներին ու իրենց ծնողներին ասել, որ Սփյուռքը նրանց  հետ է, սիրում ու հոգատար է նրանց հանդեպ։
«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյան.jpg (783 KB)«Յուրաքանչյուր նվեր նախագծված է հիմնադրամի կողմից: Մանրամասն ուսումնասիրվել է, թե ինչ է անհրաժեշտ ծնողին, երեխային ծննդյան առաջին օրերից: Այսօրվա ընթացքում արդեն 16 փոքրիկ ստացել է իր նվեր-տուփը: Առաջիկա ամիսների ընթացքում ծրագիրը շարունակական կլինի: Այս պահի դրությամբ իրականացվում է դրամահավաք, և հավաքված ամեն լուման ծառայելու է նոր նվերների գնմանը։ Հույս ունենք, որ ծրագիրը տևելու է ոչ թե ամիսներ, այլ՝ տարիներ»,-նշել է Ա. Վարդանյանը:
 334.jpg (746 KB)
Նա տեղեկացրել է, որ երկու օր հետո կիրականացվի նվերների հանձնման երկրորդ փուլը։ Դա կկրի պարբերական բնույթ.  երկու օրը մեկ երեխաներին կհանձնվեն նվերներ:
 
Ծրագիրը կիրականացվի նաև Մարտունու և Մարտակերտի ծննդատներում:
 4.jpg (163 KB)
Շահառու Անի Սարգսյանը մեզ հետ զրույցում նախաձեռնության համար շնորհակալություն է  հայտնել «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամին:
 
232.jpg (824 KB)«Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝  ամուսանցել և ընտանիք եմ կազմել Արցախում, առաջին բալիկս ծնվել է այստեղ: Ես ինձ արդեն  արցախցի եմ համարում և խոստանում եմ շենացնել Արցախը, շատ բալիկներ ունենալ, որպեսզի պաշտպանեն հայրենիքը, և ամեն ինչ փորձենք ավելի լավը դարձնել»,-ասել է Ա. Սարգսյանը:
332.jpg (773 KB)
284644732_414017963943060_1817749086116444245_n (1).jpg (375 KB)«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահը Աննա Աստվածատուրյան Թերքոթն է, ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ։ Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search