Artsakhpress

Սփյուռք

Սան Պաուլոյում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կոթող է տեղադրվել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Հայոց թեմի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Սբ. Պատարագ է մատուցվել:

Սան Պաուլոյում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կոթող է տեղադրվել

Սան Պաուլոյում Արցախյան  պատերազմների զոհերի հիշատակին կոթող է տեղադրվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առաջորդ հայրը իր խոսքում ևս մեկ անգամ շեշտել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կարևորությունը` իր և համայնքի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին ու իշխանությանը:

284481043_438331888297194_4767943269183976840_n.jpg (238 KB)Պատարագից հետո տեղի է ունեցել Արցախյան երեք պատերազմների զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացման և օրհնության արարողությունը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց պաշտոնական այցով Հարավային Ամերիկայում գտնվող ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով ներկա է գտնվել հուշակոթողի բացման արարողությանը։

284941685_438331991630517_146438164139593615_n.jpg (266 KB)

«Այս հուշակոթողի տեղադրման գաղափարը Թեմի ատենապետ և Արցախի լավագույն բարեկամ Անդրե Կիսաջեկյանի մոտ ծագել էր դեռեւս պատերազմի օրերին։ Նախագծի հեղինակն է «Տերյան» մշակութային կենտրոնը: Բացման արարողությանը առիթ ունեցա Բրազիլիայի թեմի Առաջնորդ Նարեկ Եպս. Բերբերյանին և թեմի ատենապետ Անդրե Կիսաջեկյանին հանձնել ԱՀ Պետական նախարարի հուշամեդալները՝ Արցախին անմնացորդ ծառայելու պատրաստակամության համար: Բացման արարողությունից հետո, որին ներկա էր հայ համայնքի մեծամասնությունը, այցելեցինք Հայ օգնության միության գրասենյակ։ Այստեղ կազմակերպվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառում: Գրասենյակում է գործում նաև Բրազիլիայի Սան Պաուլո համայնքի ՀՅԴ Դրո կոմիտեությունը, որտեղ հանդիպում եղավ կոմիտեի անդամների և ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Նիկոլ Նիկողոսյանի հետ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը` նշելով, որ այդպիսով ամփոփվեց նրա` Բրազիլիա կատարած այցը:

285139745_438331944963855_26995144177441015_n.jpg (225 KB)Մեր զրուցակիցը մանրամասնեց` հաջորդիվ հանդիպումներ կկայանան Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:

Այսօր նշում ենք ՀՀ դիվանագետի օրը

Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։

Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան:

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։

Եթե պատժվեին Սումգայիթը կազմակերպողները, գուցե և չլինեին Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդերը, ԼՂ էթնիկ զտումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ցեղասպանության 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հեռացրել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանը

Բնակարանային ապահովման աջակցությունից առաջինը կօգտվեն 3 և ավելի երեխաներ ունեցող տեղահանված ընտանիքները. փոխվարչապետ

Կխթանվի արտագաղթը, կխաթարվի հավաքական վերադարձի ակնկալիքը. ԱՀ ԱԺ-ն՝ ՀՀ կառավարության՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ ծրագրերի մասին

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել են սահմանը․ մեկը բռնվել է, մյուսը՝ փախել

Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շահառու են լինելու նաև 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնավուրի հուշարձանը

Սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող զոհված է ճանաչվել, 11 զինծառայող՝ անհետ կորած

Search