Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոցի 195 շրջանավարտներ հրաժեշտ տվեցին կրթօջախին

Այսօր՝ մայիսի 27-ին, Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի 195 շրջանավարտներ հրաժեշտ տվեցին կրթօջախին։

Ստեփանակերտի 11-րդ ավագ դպրոցի 195 շրջանավարտներ հրաժեշտ տվեցին կրթօջախին

Ստեփանակերտի 11-րդ  ավագ դպրոցի   195 շրջանավարտներ հրաժեշտ տվեցին կրթօջախին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում 11-րդ ավագ դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանը նշեց, որ այս տարի ավարտում են 8 դասարաններ, որոնցից չորսը հումանիտար, չորսը՝ բնագիտական հոսքից:

279396845_1046471655995879_1694025340273434041_n.jpg (389 KB)

«Միասնական և պետական քննությունների նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ես վստահ եմ, որ Արցախին տալիս ենք 195 գիտելիքներով զինված երիտասարդներ: Ճիշտ է՝ փորձել ենք տոնական տրամադրություն ստեղծել, բայց, միևնույն է, նկատելի է, որ բարձր տրամադրությունն այսօր այդքան էլ գերիշխող չէ: Շրջանավարտները պետք է գիտակցեն, որ իրենց ուսերին մեծ պատասխանատվություն կա, նրանք պետք է շարունակեն մեր հերոս տղաների գործը, ի կատար ածեն նրանց նվիրական երազանքները»,-նշել է Ա. Գրիգորյանը և ափսոսանքով ընդգծել` շրջանավարտներից ոչ մեկը ուսուցչի մասնագիտությունը չի ընտրել:

281379097_6120161861431287_2889375002217386091_n.jpg (433 KB)

Վերջին զանգը հնչեցնելու իրավունքը տրվել է շրջանավարտներ Ոսկե մեդալի հավակնորդ Էլինա Գևորգյանին, ուսման առաջավոր՝ Արտյոմ Աբրահամյանին և միջազգային հարթակներում Արցախի դրոշը ծածանած թեքվանդոյի չեմպիոն, մեդալակիր Իգոր Կարապետյանին:

282440786_325907809713105_5379728041856143499_n.jpg (300 KB)

ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը շրջանավարտներին ուղղված շնորհավորական իր խոսքում ընդգծել է, որ Վերջին զանգը նոր կյանքի սկիզբն է: «Այսօր հանդիսավոր օր է, մանավանդ, երբ մի քանի տարի է` մեր աշակերտներն ապրում ու սովորում են բավական լարված իրավիճակում։ Թե՛ համաճարակը, թե՛ պատերազմը մեր երեխաներին զրկել էին չնչին ուրախություններից անգամ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյան` այսուհետ միայն ուրախալի պահեր բարեմաղթելով շրջանավարտներին:

Մայրաքաղաքի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի Վերջին զանգի հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search