Artsakhpress

Ռազմական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 27-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ Մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:
Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search