Artsakhpress

Քաղաքական

Ավարտվել են ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Լիբանանում

Մայիսի 26-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան ամփոփվել է «Շաղզոյյան» կենտրոնում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմամբ։

Ավարտվել են ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Լիբանանում

Ավարտվել են ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները Լիբանանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ Մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, ողջունելով Արցախի պատվիրակությանը, վստահեցրել է, որ Արցախի ուղղությամբ ՀՅԴ Լիբանանի կառույցների աշխատանքները շարունակական են լինելու։
Արթուր Թովմասյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատվիրակության անունից արժևորել լիբանանահայ համայնքի, հատկապես Լիբանանի դաշնակցական կառույցների Արցախի Հանրապետության կայացմանն ուննեցած անսակարկելի գործունեությունը։
Միաժամանակ Արցախի խորհրդարանի նախագահը Հակոբ Բագրատունուն առաջարկել է ստեղծել Արցախ- Լիբանան բարեկամական շրջանակ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ։
Հակոբ Բագրատունին մեծ խանդավառությամբ է ընդունել առաջարկը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search