Artsakhpress

Հասարակական

Ընդունելության քննությունները կանցկացվեն հունիսի 7-24-ը. ԳԹԿ տնօրենի անդրադարձը

2021-22 ուսումնական տարում բուհերի ընդունելության քննություններին հայտագրվել է 923 շրջանավարտներից 710-ը:

Ընդունելության քննությունները կանցկացվեն հունիսի 7-24-ը. ԳԹԿ տնօրենի անդրադարձը

Ընդունելության քննությունները կանցկացվեն հունիսի 7-24-ը. ԳԹԿ տնօրենի անդրադարձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ Մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ այս տարի, նախորդի համեմատ, դիմորդների թիվն ավելացել է, սակայն կան այնպիսի մասնագիտություններ, որոնք նախորդ տարի ունեին զգալի թվով հայտեր, իսկ այս տարի՝ ոչ: Յու. Քարամյանը նշում է` զարմանալին այն է, որ գերատեսչության մարմինները պատվիրում են տեղեր, բայց որևէ միջոցառում չի իրականացվում մասնագիտության գրավչությունը բարձրացնելու համար:

284234831_696477728127943_2023088454093097532_n.jpg (1.35 MB)«Արցախի պետական համալսարան է դիմել 358, Շուշիի տեխնոլոգիական համալսարան՝ 40, Գրիգոր Նարեկացի համալսարանին՝ 26, Մեսրոպ Մաշտոց համալսարան՝ 37 շրջանավարտ, իսկ Հայաստանի բուհերի համար ունենք նպատակային տեղերով՝ 133, ոչ նպատակային տեղերով՝ 116 դիմորդ»,- մանրամասնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս տարի ՀՀ բուհեր հայտագրվողների քանակը կտրուկ աճել է:

Նրա խոսքով՝ միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են երկու փուլով ՝միասնականը՝ հունիսի 7-24-ը, իսկ ներբուհականը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Ըստ մասնագիտություների` այս տարի առաջատար դիրքում են «Հայոց լեզու և գրականություն» ու «Իրավագիտություն» մասնագիտությունները, իսկ նախորդ տարվա համեմատ` «Տնտեսագիտություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» , «Ռուսաց լեզու» բաժինների և բնագիտական առարկանների գծով դիմորդների թիվը կրճատվել է:

«Ստեղծվել է 6 քննական կենտրոն՝ թիվ 1, թիվ 2, թիվ 5, թիվ 6, թիվ 7 և թիվ 8 դպրոցներում: Քննությունները կսկսվեն ժամը 09:30-ին, բայց դիմորդները պետք է ներկայանան ժամը 08:30ին: Քննությունը կտևի 3 ժամ: Մինչև հուլիսի 1-ը բոլոր դիմորդները կստանան անցաթուղթ, որտեղ նշված կլինի, թե որ քննական կենտրոնում է տեղի ունենալու քննությունը»,- ընդհանրացրեց ԳԹԿ տնօրենը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search