Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի երգչխախումբը համերգով հյուրընկալվել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում

Այսօր` մայիսի 26-ին, մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալել է Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողներին:

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի երգչխախումբը համերգով հյուրընկալվել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի երգչխախումբը համերգով հյուրընկալվել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել երեք սերնդի` <<Թզուկներ>>, <<Ծիածան>>մանկապատանեկան և ուսանողական երգչախմբերը, որոնց գեղարվեստական ղեկավարն է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասախոս և խմբավար Վիոլետա Բախշիյանը:

17.jpg (169 KB) 

12.jpg (166 KB)

Միջոցառման ողջ ընթացքում երգչախմբերին նվագակցել է դաշնակահարուհի Քրիստինե Միրզոյանը: <<Արցախպրես>>-ի հետ զրույցում խմբավար Վ. Բախշիյանը շեշտում է, որ իր երգչախմբերի հետ միասին մեծ սիրով է միացել ուսումնարանի համերգային ցիկլին՝ նվիրված ուսումնարանի 60֊ամյակին:
<<Պատերազմից հետո շատ դժվար էր հոգեպես ապաքինվելը, այդ ընթացքը երկար տևեց, բայց մեր մասնագիտությունը առաջատար մասնագիտություն է, որով մենք պարտավորված ենք մեր ժողովրդին կյանքի կոչել>>,-նշել է մեր զրուցակիցը:
16.jpg (169 KB)
Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը ելույթի իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
13.jpg (128 KB)
<<Դպրոցի և ուսումնարանի միջև միշտ պետք է սերտ համագործակցություն լինի: Վստահ եմ, որ շարունակական կլինի այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որտեղ կընդգրկվեն ոչ միայն վոկալային, այլ նաև տարբեր գործիքային կատարումներ: Մենք նույնպես կցանկանայինք մեր համերգային ծրագրով այցելել ուսումնարան: Իսկապես, այսօր մեծ բավականություն ստացանք, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ ենք>>, - ասել է Ա. Պետրոսյանը:
15.jpg (216 KB)
Նա երաժշտական դպրոցի անունից շնորհակալագիր հանձնեց խմբավար Վ. Բախշիյանին` կրթօջախում երգչախմբային բարձր արվեստը զարգացնելու համար:
11.jpg (158 KB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search