Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունն օգտակար կլինի տարածաշրջանային զարգացմանը. ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ գործընկերության ակտիվացումը դրական դեր կխաղա տարածաշրջանային զարգացման գործում:

ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունն օգտակար կլինի տարածաշրջանային զարգացմանը. ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար

ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունն օգտակար կլինի տարածաշրջանային զարգացմանը. ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 26-ին այդ մասին Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովում հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չժան Մինը:
«ԵԱՏՄ-ի հետ ՇՀԿ-ի համագործակցությունը գործնական օգուտ կբերի տարածաշրջանային զարգացմանը»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) որոշակի առավելություններ ունի տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջմղման համար, իսկ դրա նպատակն ու պլանները «համատեղելի են ՇՀԿ-ի գործունեության հետ»:
«Հեռանկարում մեծ ներուժ կա ծագող խնդիրների լուծման համատեղ աշխատանքի համար»,- համոզված Է գլխավոր քարտուղարը: Ինչպես կարծում Է նա, ներկայումս իրադրությունն աշխարհում «լուրջ փոփոխություններ Է ապրում», եւ այդ իրավիճակում «կարեւոր Է օգտագործել» ինչպես ՇՀԿ-ի, այնպես Էլ ԵԱՏՄ-ի «ուժեղ կողմերը», քանի որ դա «խթան կտա տարածաշրջանային տնտեսության զարգացմանը»:
«Երկու կազմակերպություններն Էլ կզարգանան եւ օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին: Դա Էլ այսօրվա միջոցառման հիմնական նպատակն Է»,- ընդգծել Է Չժան Մինը: Բիշքեկում առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին մասնակցում են աշխարհի 25 երկրների պետական կառույցների եւ գործարարության շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում գործում են վեց քննարակումային հարթակներ:
Ինչպես սպասվում Է, հանդիպման ավատից հետո այդ թվում կստորագրվեն տասը համաձայնագրեր եւ հուշագրեր ոչ առեւտրային բնույթի համագործակցության շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search