Մայիսի 25-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։
Արթուր Թովմասյանը Լիբանանում ՀՀ դեսպանի հետ քննարկել է Հայաստան- Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպմանը ծավալված ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են հայությանը հուզող օրակարգային հարցեր, Հայաստան- Արցախ- Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։