Artsakhpress

Քաղաքական

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Սյունիքի սահմանային իրավիճակին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ճանապարհին նա հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված Մի 24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։
Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև հայկական Տեղ և Պարույր Սևակ սահմանային անցակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև կեցության և ծառայության անցկացման պայմաններին, որոնք սեղմ ժամկետում զգալիորեն բարելավվել են ռուսական կողմի ջանքերով։
Սյունիքի մարզում Կոպիրկինին դիմավորել են Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնք քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի տարածքում գտնվող՝ ռուս սահմանապահների դիրքեր: Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է հայկական սահմանի տվյալ հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Search