Artsakhpress

Քաղաքական

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնչեցրած հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում․
Հարց– Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան – Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում:
Հարց – Իսկ Բրյուսելում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսվու՞մ է:
Պատասխան – Ոչ, որովհետեւ, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ եւ բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search