Artsakhpress

Հասարակական

Դավիթ Սարգսյանը պարգևատրել է դպրոցների միջև հայտարարված մրցույթի քաղաքային փուլի հաղթողներին

ԱՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ վերականգնվել է «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն զինղեկ» անվանակարգերում հանրակրթարանների և նախակրթարանների միջև մրցույթը:

Դավիթ Սարգսյանը պարգևատրել է դպրոցների միջև հայտարարված մրցույթի քաղաքային փուլի հաղթողներին

Դավիթ Սարգսյանը պարգևատրել է դպրոցների միջև հայտարարված մրցույթի քաղաքային փուլի հաղթողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը պարգևատրել է քաղաքային փուլի հաղթողներին:

Այսպիսով, մայրաքաղաքում լավագույն դպրոց է ճանաչվել N 12 հիմնական դպրոցը, լավագույն դաստիարակ՝ Անահիտ Ավագյանը(N 2 պետական մանկապարտեզ), լավագույն զինղեկ՝ Արսեն Հարությունյանը(N 9 հիմնական դպրոց): ՆԶՊ առարկայի գերազանց իմացության և մանկավարժական վարպետության համար առանձին անվանակարգում հաղթել է զինղեկ Նվեր Լազարյանը(N 12 հիմնական դպրոց): Ստեփանակերտի ՄՊՍ կենտրոնի կոլեկտիվն էլ խրախուսվել է «Ձեռքի աշխատանքների մրցույթ»-ին լավագույնս պատրաստվելու համար: Պատվոգրեր ու նվերներ են ստացել նաև «Արցախ իմ, հող իմ» քաղաքային նկարչական մրցույթում առավել աչքի ընկած ստեղծագործությունների հեղինակ երեխաները:

Մրցույթին մասնակցել են 68 դպրոցականներ՝ 9-12 ու 13-16 տարիքային խմբերում, 12-ը հաղթող են ճանաչվել: Նրանց, ինչպես նաև իրենց գործում լավագույնի կոչմանն արժանացածներին Դավիթ Սարգսյանը և քաղաքապետարանի աշխատակազմի կրթության ու սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը նորանոր հաջողություններ ու նվաճումներ են մաղթել


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Search