Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։
Նորագյուղում նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Աղբյուրի հավաստմամբ՝ թաղամասը բաղկացած կլինի 145 բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ ️
Այս փուլում շինհարթակում ընթանում են տարբեր՝ հողային, հիմքերի կառուցման, պատերի շարման և ծածկերի տեղադրման աշխատանքներ։ ️
Թաղամասի կառուցապատման ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից։ ️Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։