Artsakhpress

Սպորտ

Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» մրցանակի հավակնորդներ

Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» անվանակարգի հավակնորդներ են:

Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» մրցանակի հավակնորդներ

Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը՝ «2021 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդ» մրցանակի հավակնորդներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան նախորդ շաբաթ հայտարարել է 2021 թվականի Եվրոպայի լավագույն կին եւ տղամարդ ծանրորդների քվերակության մասին: «Եվրոպայի լավագույն ծանրորդ» անվանակարգում տասը թեկնածուների կազմում է Հայաստանի առաջատար ծանրորդ, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: «2021 թվականի Եվրոպայի լավագույն կին ծանրորդ» անվանակարգում տասը թեկնածուներից մեկն էլ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Եվրոպայի կրկնակի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը:
Քվեարկությունն անցկացվում է եվրոպական ֆեդերացիայի պաշտոնական կայքում եւ կտեւի մինչեւ մայիսի 21-ը, ժամը 12:00-ն: Արդյունքներն ամփոփվելու են 2022 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ:
Լավագույն կին եւ տղամարդ անվանակարգերում հաղթող ճանաչված ծանրորդները մրցանակները կստանան Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, որը տեղի է ունենալու մայիսի 27-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Այս տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 100-րդ հոբելյանական է:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Search