Artsakhpress

Հասարակական

Սոսում ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում

Ահ կառավարության և ծնունդով սոսեցի բարերար Արթուր Դադասյանի միջոցներով ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքում ճանապարհների սալապատման աշխատանքներ են մեկնարկել: Արդեն երկու շաբաթ է, ինչ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Սոսում ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում

Սոսում ճանապարհների  բարեկարգման աշխատանքներ են ընթանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին <<Արցախպրես>>-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը: Աշխատանքները կատարվում են գյուղի երկու հատվածներում:

Բնութագրությունը հասանալի չէ«Անտառի թաղ» կոչվող հատվածում նախատեսված են 900 գծամետր երկարությամբ, 3,5-4մ լայնությամբ սալապատման աշխատանքներ, իսկ 100մ երկարությամբ, 3,5-4 մետր լայնությամբ` գյուղի գերեզմանոցի հատվածում: Ներկա դրությամբ, ընդհանուր առմամբ, սալապատված է 200մ երկարությամբ ճանապարհ: «Աշխատանքների ընթացքը մեծապես կախված է եղանակային պայմաններից, սակայն, կարծում եմ, ըստ նախատեսվածի, մոտ երկու ամսից ճանապարհները կլինեն բարեկարգված»,-տեղեկացրել է համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի գրեթե բոլոր ճանապարհները կբարեկարգվեն:

Բնութագրությունը հասանալի չէ

Աշխատանքային ողջ գործընթացն իրականացվում է Մարտունու շրջվարչակազմի վերահսկողության ներքո։ Կապալառուն շրջվարչակազմի ենթակայության տակ գործող  «Վարանդաշին» ՓԲ ընկերությունն է։

Այս ամենին զուգահեռ` Սոսում վերականգնվում են համայնքի շինությունների` ձյան հետևանքով փլված պատերը` կրկին ԱՀ պետական բյուջեի միջոցներով։ «44-օրյա պատերազմում զոհված սոսեցիների հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվում: Դրամահավաքի շնորհիվ արդեն դրվել է հուշարձանի հիմքը»,-ընդհանրացրել է Հ. Գրիգորյանը։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search