Artsakhpress

Մշակույթ

Ազգային նվագարանների պետական նվագախումբը հանրակրթական դպրոցներում դաս-համերգների շարք է մեկնարկել

Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի վարչության ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի կողմից կազմակերպվել է «Ազգային նվագարանները դպրոցում» դաս-համերգների ծրագիր, որի շրջանակներում դպրոցականները ծանոթանում են ազգային նվագարաններին, ինչն նպաստում է նաեւ մասնագիտության ընտրությանը:

Ազգային նվագարանների պետական նվագախումբը հանրակրթական դպրոցներում դաս-համերգների շարք է մեկնարկել

Ազգային նվագարանների պետական նվագախումբը հանրակրթական դպրոցներում դաս-համերգների շարք է մեկնարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես» -ի հետ զրույցում նշել է Արցախի ազգային նվագարանների գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախաձեռնված ծրագրի շրջանակներում այցելել ենք Բերձորի, մայրաքաղաք Ստեփանակերտի համար 1, 5, 6, 9 դպրոցներ: Դպրոցականների համար հնարավորություն ստեղծեցինք ծանոթանալ ազգային նվագարաններին, սերտել ժողովրդական գործիքների յուրահատկությունները, փորձեցինք նրանց մեջ հետաքրքրություն և սեր առաջացնել դեպի հայկական ազգային-ժողովրդական երաժշտությունը:
Նաեւ աշակերտներին հայկական ազգային երաժշտությունը վայելելու հնարավորություն ընձեռնեցինք: Ազգայինի պահպանումն ու այդ շնչով նոր սերնդի դաստիարակությունն այսօր յուրաքանչյուրիս համար առաջնային պետք է լինի»,-ներկայացրել է Լ. Սարդարյանը:
Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ ծրագիրը շարունակական է լինելու և ներդրվելու է հանրակրթական այլ դպրոցներում ևս։

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Search