Artsakhpress

Սփյուռք

Ցեղասպանության անպատժելիության հետևանքները երևում են այսօր. Ավստրալիայի հայ համայնքն անցկացնելու է արդարության երթեր

Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 4-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնելու է արդարության երթ Սիդնեյի, Մելբուռնի հրապարակներում: Երթերն անցկացվելու են տեղի ասորի և հույն համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ:

Ցեղասպանության անպատժելիության հետևանքները երևում են այսօր. Ավստրալիայի հայ համայնքն անցկացնելու է արդարության երթեր

Ցեղասպանության անպատժելիության հետևանքները երևում են այսօր. Ավստրալիայի հայ համայնքն անցկացնելու է արդարության երթեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանը տեղեկացրեց, որ նպատակն է Ավստրալիայի իշխանություններին հորդորել ճանաչել Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների, հույների նկատմամբ:
«Մեր նպատակն է Ավստրալիայի իշխանություններին տեղ հասցնել այն, որ մեր համայնքների համար կարևոր ու խիստ անհրաժեշտություն է ճանաչելու 1915 թվականին Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականցրած ցեղասպանությունը: Ինչպես աշխարհի երեք տասնյակից ավելի երկրներ, միջազգային կառույցներ, Ավստրալիայի տարբեր նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ավստրալիայի կառավարությունը նույնպես դա պետք է անի»,-ասաց Հայկ Գայսերյանը:
Նա նշեց, որ ապրիլքսանչորսյան այս տարվա երթերն անդրադառնալու են նաև Արցախի այսօրվա տագնապային հարցին: Դա ներկայացվելու է այն  համատեքստում, որ Ալիևի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրածը նույն ցեղասպանության շարունակությունն է:
«Հայերի դեմ այդ գործողություններն իրականացվել են, որովհետև Թուրքիայի հանցագործությունները մինչ օրս մնացել են անպատիժ: Այդ անպատժելիությունը մենք համարում ենք գլխավոր պատճառ, որ Ադրբեջանի, Թուրքիայի պես պետությունները փորձում են նման գործողություններ կատարել հայերի դեմ»,-ասաց Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:
Հիշատակի միջոցառումները շարունակվելու են նաև ապրիլի 26-ին: Այդ օրը նախատեսված է ոգեկոչման երեկո, որին մասնակցելու ու ելույթներով հանդես են գալու Ավստրալիայի խորհդրարանի անդամներ: Երկրի երկու գլխավոր կուսակցություններից ներկայացուցիչներ են լինելու: Նրանք իրենց կոչն են ուղղելու կառավարությանը, որ ճանաչի 1915 թվականի ցեղասպանությունը: Միջոցառումն անցկացվելու է վիրտուալ ձևաչափով: Այդ օրը նախատեսված է նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ելույթը, որում անդրադարձ է կատարվելու ցեղասպանության անպատժելիությանը, որն ազդել է Արցախի ժողովրդի վրա:
Ի՞նչ հավանականություն կա, որ Ավստրալիայի կառավարությունը կճանաչի հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը: Հայկ Գայսերյանը նշեց, որ տեղաշարժ կա ու այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու են: Այս փուլում այն իրավիճակն է, որ Ավստրալիայի խորհդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը ճանաչել հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը:  Ավստրալիայի խորհրդարանն իր խոսքն ասել է Ցեղասպանության հարցի մասին:
«Խորհրդարանը ներկայացնում է ամբողջ հասարակությունը, հետևաբար կարող ենք ասել, որ ժողովուրդը պատրաստ է ճանաչման, մնում է գործադիր իշխանությունը դա անի: Այն կամ պետք է իր ժողովրդի հորդորին հետևի և ճանաչի Ցեղասպանությունը կամ դառնա Թուրքիայի բռնապետ իշխանության խնդրո առարկա, որը դրսից ճնշում է բանեցնում Ավստրալիայի կառավարության վրա»,-ասաց Հայկ Գայսերյանը: Նա հիշատակեց Ավստրալիայի վարչապետի նախորդ տարվա ապրիլի 24-ի ելույթը, որում խոսել էր 1915 թվականի իրադարձությունների, հայերի տեղահանումների մասին՝ առանց օգտագործելու ցեղասպանություն բառը:  Ըստ նրա՝ ժամանակն է հաջորդ քայլն անելու:
Հայկ Գայսերյանը տեղեկացրեց, որ Ավստրալիան նոր ընտրությունների նախաշեմին է: Մայիսի 21-ին Ավստրալիայի դաշնային խոհրդարանի ընտրություններն են, գործող վարչապետը նպատակ ունի վերընտրվելու: Հայկ Գայսերյանի խոսքով՝ ընտրություններն առիթ են Ցեղասպանության հարցին անդրադառնալու, թեպետ, կարող են լինել պատճառաբանություններ իշխանության ու ընդդմության միջև:
«Անշուշտ մեր կոչը պետք է լինի այն, որ ոգեկոչման խոսքերում կիրառվի ցեղասպանութուն եզրույթը: Եթե ապրիլի 24-ի ելույթներում Ցղասպանությանը չանդրադառան այնպես, ինչպես մենք ակնկալում ենք, ապա ապրիլի 24-ից մինչև մայիսի 21-ի ընտրությունները մենք հստակեցնելու ենք երկու կուսակցությունների դիրքորոշումն այդ հարցում: Հայերը քվեարկելու են նրանց օգտին, որոնք պատրաստ են ճանաչելու հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը»,- հավելեց Հայկ Գայսերյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search