Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում տրվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը

Այսօր՝ ապրիլի 19-ին, տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի պլանով նախատեսված «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը:

Ստեփանակերտում տրվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը

Ստեփանակերտում տրվել  է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը նշել է, որ հինգ մարզաձևերից մրցումներ են նախատեսված:

Բնութագրությունը հասանալի չէ «Առաջին օրը ականատես կլինենք շարային և ֆիզիկական պատրաստության, ինքնաձիգի քանդման-հավաքման մրցումներին: Մրցաշարին մասնակցում են ԱՀ շրջաններում և Ստեփանակերտում արդեն իսկ հաղթած թիմերը: Նպատակն է առաջին հերթին սեր սերմանել աշակերտների մեջ հայրենիքի հանդեպ՝ պատանիներին պատրաստելով պաշտպանության: Արցախի Հանրապետությունը մի ժամանակ է ապրում, որտեղ մեծ և փոքր, տղա և աղջիկ պետք է պատրաստ լինեն երկրի պաշտպանությանը, և պատմությունը ցույց է տվել, որ զենքով միայն կարելի է տեսնել հայրենիքի փրկությունը»,-ասել է Դ. Օհանջանյանը՝ հավելելով, որ մասնակիցների շրջանում մեծ է մրցակցությունը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ մեր ժամանակներում, պայմանավորված աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, մշակութային և սոցիալական գործոններով, մարդը կարողանում է որոշակիորեն ավելի առաջանցիկ զարգացում ապահովել, և ավելի հրատապ է դառնում պետական մտածելակերպ ունեցող մարդ֊անհատի ձևավորումը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր պետության այս ծանր պայմաններում ապագան վտանգված մեր ժողովդրի վերջին խաղաթուղթը այնպիսի սերունդ դաստիարակելն է, ով ի վիճակի է կերտելու մեր վաղվա օրը ու ապահովելու մեզ համար լուսավոր ապագա, քանզի ազատությունը, անկախությունը, առավել ևս՝ պետականությունը չի նվիրվում, այլ նվաճվում է»,-ասել է Ա. Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէՇուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի զինղեկ Վարուժան Ծատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտները մարտական են տրամադրվել՝ մրցանակային տեղ գրավելու նպատակով:

Նշենք, որ «Արծվիկ» ռազմամարզական խաղերը կտևեն մինչև ապրիլի 21-ը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Ստեփանակերտում կայացել է Զաքար Քեշիշյանի համերգապատումը

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով.ԱՀ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի

Search