Artsakhpress

Մշակույթ

«Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի է, թե ովքեր են «Օսկար 2022»-ի լավագույնները

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 94-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։

«Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի է, թե ովքեր են «Օսկար 2022»-ի լավագույնները

«Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի է, թե ովքեր են «Օսկար 2022»-ի լավագույնները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այդ մասին հաղորդում է Tert.am-ը։
Հանդիսավոր արարողությունը տևել է մոտ 3 ժամ։ Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ կազմակերպիչներն ութ անվանակարգերի հաղթողների անունները հայտարարել էին միջոցառման մեկնարկից առաջ։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Կոդա» ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Նստեք իմ մեքենայի ղեկին» ֆիլմը (Ճապոնիա)։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»), իսկ լավագույն դերասան՝ Ուիլ Սմիթը («Ռիչարդ թագավոր»)։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ջեյն Քեմփիոնը («Շան ուժը»), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ No time to die երգը («007. մահանալու ժամանակը չէ»), «Լավագույն վավերագրական ֆիլմ»  անվանակարգում՝ «Հոգու ամառ»-ը, «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ Սիան Գիդերը («Կոդա»), «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում՝ Քենեթ Բրանան («Բելֆաստ»), իսկ 
«Լավագույն կոստյում» անվանակարգում՝ «Cruella» ֆիլմը։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Թրոյ Կոցուրը («Կոդա»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Արիանա Դեբոզեն  («Վեսթսայդյան պատմություն»)։
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Էնկանտո» մուլտֆիլմը, «Լավագույն ձայն» անվանակարգում՝ «Դյունա» ֆիլմը, «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ «Բասկետբոլի թագուհի»-ն, «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում՝ «The Windshield Wiper»-ը, իսկ «Լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «The Long Goodbye»-ը։
Լավագույն օրիգինալ երաժշտության համար «Օսկար»-ի է արժանացել Հանս Ցիմերը («Դյունա»), լավագույն օպերատորական աշխատանքի համար՝  Գրեգ Ֆրեյզերը («Դյունա»), իսկ լավագույն մոնտաժի համար՝ Ջո Ուոքերը («Դյունա»)։ «Լավագույն դիմահարդարում ու վարսահարդարում» անվանակարգում հաղթել է «Թեմմի Ֆեյ Այզ» ֆիլմը, իսկ «Լավագույն պրոդյուսերական դիզայն» և «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում՝ «Դյունա»-ն։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search