Մարտի 22-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակներում, բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երեք ամիսների ընթացքում Փարաջանովի արվեստը կներկայացնի ոչ միայն ֆրանսիացիներին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք ժամանող հարյուրավոր օտարազգի հյուրերին։
Ֆրանսիայում բացվել է Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Սերգեյ Փարաջանովի թանգարանից։