«Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամը Արցախ ժամանած իտալացի վարպետների և «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»-ի ուսանողների կարած հագուստների օնլայն աճուրդ-վաճառք կկազմակերպի:
Արտադրված է Արցախում. Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրի ուսանողների կարած հագուստների օնլայն աճուրդ-վաճառք կկազմակերպվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթահամալիրի գլխավոր տնօրեն Տաթևիկ Զաքարյանը:
«Օնլայն աճուրդ-վաճառքի մեկնարկը կտրվի մարտի 8-ից և կտևի մինչև մարտի 18-ը: Աճուրդին մասնակցել կկարողանան աշխարհի տարբեր երկրներից: Հագուստները կփաթեթավորվեն և կուղարկվեն աճուրդում հաղթողներին: Իսկ միջոցառման ողջ հասույթը կուղղվի կրթահամալիրի կանոնադրական նպատակների իրականացմանը», - ասել է Տ. Զաքարյանը: