Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Այս տարի Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանի տոնակատարությունները հիմնականում կրում էին հոգևոր շեշտադրում և ծավալվեցին եկեղեցու շուրջ։

Ստեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել

Ստեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունվար 27-ին մասնակցությամբ ՊԲ գնդերեցների և զինվորականների, Արցախի թեմի հոգևորականները թեմակալ եպիսկոպոսի առաջնորդությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջկենտրոնների հուշահամալիրներում կատարեցին հոգեհանգստյան արարողություններ, իսկ հունվարի 28-ին բոլոր գործող եկեղեցիներում կատարվեց Հանրապետական մաղթանք` մեր երկրի և բանակի անսասանության համար։
Ստեփանակերտի հուշահամալիրում և Մայր Տաճարում արարողությունները հանդիսապետում էր թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սրբազան հայրը իր խոսքում նշեց, որ այս օրը մեր համար նվիրական օր է, որովհետեւ բանակը դարձավ այն վեմը, որի վրա կառուցվեց մեր անկախ պետականությունը։ Այսօր մեր երկիրն ու բանակը վիրավոր են, բայց եթե լինենք միասնական և դառնանք դեպի Աստված, կկարողանանք կերտել նորանոր հաղթանակներ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search