Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, և ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հունվարի 28-ին այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:
Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ ԱՀ խորհրդարանականներն ու անվտանգության խորհրդի քարտուղարը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք ծաղիկներ են խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին: