Artsakhpress

Հասարակական

Իրանը պարտքը մարելուց հետո վերականգնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը

րանը, Գվինեան և Վանուատուն ՄԱԿ-ում քվեարկելու հնարավորություն են ստացել՝ համաշխարհային կազմակերպությանը ունեցած պարտքերի մի մասը վճարելուց հետո։

Իրանը պարտքը մարելուց հետո վերականգնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը

Իրանը պարտքը մարելուց հետո վերականգնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Պաուլինա Կուբյակը:

«Գլխավոր ասամբլեան ի գիտություն է ընդունել, որ Գվինեան, Իրանը և Վանուատուն կատարել են անհրաժեշտ վճարումները՝ իրենց պարտքերը Խարտիայի 19-րդ հոդվածում նշված գումարներից ցածր նվազեցնելու համար։ Սա նշանակում է, որ նրանք կարող են վերսկսել քվեարկությունը Գլխավոր ասամբլեայում»,- ճեպազրույցում նրա խոսքերը մեջբերել է Barron's պորտալը:

Համաձայն 19-րդ հոդվածի՝ ցանկացած երկիր կարող է կորցնել Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքը, եթե վճարումների գծով նրա պարտքը հավասար է կամ գերազանցում է ներդրման գումարը վերջին երկու տարիների համար։ Իրանի կողմից Սեուլում գտնվող հաշվեհամարի միջոցով ավելի քան 18 միլիոն դոլարի վճարման մասին հայտնի էր դարձել ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին։ Դա հաստատել են ՄԱԿ-ի և հարավկորեական աղբյուրները։ Գվինեան պետք է վճարեր առնվազն 40 հազար դոլար, իսկ Վանուատուն՝ 194 դոլար՝ ձայնի իրավունքը վերականգնելու համար։

Հունվարի սկզբին ՄԱԿ-ում քվեարկության իրավունքը կորցրած մյուս երկրներն են՝ Սուդանը, որը պետք է վճարի մոտ 300,000 դոլար, Վենեսուելան, որին սպառնում է 40 միլիոն դոլար նվազագույն վճար, Անտիգուան և Բարբուդան՝ մոտ 37,000 դոլար, Կոնգո-Բրազավիլը՝ մոտ 73 հազար դոլար և Պապուա Նոր Գվինեան՝ 13 հազար դոլարից մի փոքր ավելի:

2021 թվականի հունիսին ՄԱԿ-ի բյուջեին երկու տարի կանոնավոր մուծումները չվճարելու համար Իրանը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը զրկվել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից։ Այս մասին ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզկիրին ուղղված նամակում։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search