Artsakhpress

Քաղաքական

Բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ. Նիկոլ Փաշինյան

Բանակցային գործընթացում մինչև 2018-ը և դրանից հետո ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, ես իմ նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ։ 2020-ի նոյեմբերից անդրադառնում էի հարցերին, թե Շուշիի հարց բանակցություններում եղե՞լ է, թե չի եղել։

Բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ. Նիկոլ Փաշինյան

Բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հադրութի և Շուշիի օկուպացված տարածքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսել եմ նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներում առկա այն սկզբունքի մասին, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցություն ունենան ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնություններով, ինչ համամասնություններով եղել են 1988-ին։ Սա թարգմանաբար նշանակում է, որ և՛ հայերը պետք է մասնակցեին ԼՂ ապագա ճակատագրի որոշմանը, և՛ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»,– ասաց նա։

«Ես ուշադրություն եմ հրավիրում մի տարօրինակ փաստի վրա։ Հետագայում այս հանգամանքը անհետանում է բանակցային սկզբունքներից, և ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, որպեսզի վերականգնեն այդ դրույթը։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը, իհարկե ոչ, նա ուզում էր, որ վերադարձվի համամասնության պահպանման մասին 1988-ի դրույթը, որովհետև այդ ժամանակ ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը եղել են հայեր»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2016-ին բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանը արձանագրել է, որ այդ դրույթի դուրսբերումով կարող է համամասնության հետ կապված հարց առաջանալ։
«Այդ դրույթի դուրսբերումը, որը լղոզվել է բանակցային փաստաթղթերի մեջ, շատ կարևոր բուֆեր է կորսվել։ Ես իմ նախորդ հարցազրույցում դրա համար եմ ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է լինեին ԼՂ-ի բնակիչ, դա ես չեմ ստեղծել։ Այնպիսի մեկնաբանություններ եղան, որ իմ երազանքն էր, որ այդպիսի ձևակերպում լինի։ Այդ ձևակերպումը ես ստացել եմ որպես ժառանգություն»,- ասաց Փաշինյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search