Artsakhpress

Վերլուծական

«Սև հունվարը» որպես Ադրբեջանի հակահայկական ատելության քարոզի գործիք

32 տարի առաջ այս օրերին՝ հայկական զանգվածային ջարդերից հետո, Բաքվում խորհրդային զորքերի և ադրբեջանցի զինված խմբերի միջև տեղի ունեցած բախումները հանգեցրին երկկողմանի կորուստների:

«Սև հունվարը» որպես Ադրբեջանի հակահայկական ատելության քարոզի գործիք

«Սև հունվարը» որպես Ադրբեջանի հակահայկական ատելության քարոզի գործիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԸստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական կողմի կորուստների թիվը 150 է։ Հունվարի 20-ից փետրվարի 11-ը շարունակված բախումներում մահացել է նաև 38 խորհրդային զինծառայող: 1990թ․ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքվում տեղի ունեցած զարգացումներն ադրբեջանական քարոզչության մեջ ստացել են «Սև հունվար» կամ «Արյունոտ հունվար» անվանումը։
 
Չնայած հայերը, առավել ևս որևէ հայկական զորք և զինված ուժեր կապ չեն ունեցել նշված իրադարձությունների հետ, Ադրբեջանի իշխանությունները «Հունվարի 20»-ը օգտագործում են առավելապես հակահայկական քարոզչություն վարելու նպատակով։ Տեղի ունեցածի վերաբերյալ միֆական ընկալումներն ու «հերոսական պայքարի» գաղափարի տարածումը խարսխվում են հայերի դեմ ատելության և այլատյացության (քսենոֆոբիա) քարոզի վրա, ինչը երևում է նաև ներկա փուլում Ադրբեջանի հասարակության որոշ պատկերացումներն ու ընկալումները դիտարկելիս։
 
Պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունն ու հունվարի 20-ին պետական հովանու ներքո անցկացվող միջոցառումներն ուղեկցվում են հակահայկական շեշտադրումներով և ուղղորդված թիրախավորմամբ։ ԱՀ նախագահի կայքում «Սև հունվար»-ին նվիրված բաժնում ներկայացվող տվյալներում «Դեպի հունվարի 20-ը տանող ճանապարհ․ ժամանակագրություն» վերնագրով նյութում առաջին տողերից շեշտը դրվում է Խորհրդային Հայաստանում և ԼՂԻՄ-ում սկսված շարժման վերաբերյալ կեղծ քարոզչական տվյալների ներկայացման վրա՝ փաստացիորեն փորձելով տեղի ունեցածը պայմանավորել իբր «հայերի գործած հանցանքներով»։
 
Ադրբեջանական լրատվամիջոցներում հունվարի 20-ի մասին նյութերում կարելի է տեսնել այդ քարոզչության մի շարք օրինակներ։ Դիտարկված հոդվածներից մեկն օրինակ վերնագրված է՝ «Հայկական  ձեռքը Հունվարի 20-ի ջարդերում  կամ Հունվարի 20-ի հրահանգ-ուղերձը Մոսկվային դեռ մեկ շաբաթ առաջ Երևանից էր տրվել»:
 
Նմանօրինակ ընդգծումներ նկատվում են ոչ միայն ներքին լսարանին, այլև միջազգային հանրությանն ուղղված կոչերում։ Օրինակ՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան 2019թ․ հունվարի 11-ին  միջազգային կազմակերպություններին հղած իր  խորհրդային ղեկավարությանը մեղադրել է «միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելով հայերի հանցագործությանն ու ագրեսիային» աջակցելու մեջ։ Սուլեյմանովան նաև ներկայացրել է այնպիսի կեղծ պնդումներ, ինչպես «ԽՍՀՄ ղեկավարությունը աջակցել է ԼՂԻՄ-ում հայկական անջատողականությանը» և այլն: Փաստացի կեղծ հայտարարություններով ներազդելով նաև ադրբեջանական հասարակության վրա՝ Է. Սուլեյմանովան գործում է «հայերի դեմ ատելության քարոզ վարելու» քաղաքականության շրջանակներում:
 
1990թ․ «Սև հունվարի» առնչությամբ հայերի՝ իբրև թե այդ իրադարձությունների մեղավորի (խորհրդային զորքերից բացի) վերաբերյալ կեղծ պատումի (narrative) պետականորեն ուղղորդվող ձևավորումը և հայերի հանդեպ համընդհանուր ատելության քարոզը հանգեցրել և հավելյալ նպաստել են ադրբեջանական հասարակության շրջանում հայերի՝ առհասարակ որպես Ադրբեջանի և ադրբեջանցիների թշնամու կայուն կերպարի ամրապնդմանը։ Ադրբեջանում «Հունվարի 20»-ի վերաբերյալ անցկացված մի շարք հարցումներում հնչած կարծիքներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հայերի վերոնշյալ նպատակուղղված թիրախավորումը հանգեցրել է Ադրբեջանի բնակչության շրջանում նշված իրադարձությունների վերաբերյալ ամբողջովին կեղծ և հիմնազուրկ պատկերացումների ձևավորմանը։
 
Այսպես օրինակ՝  2018թ. հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմադիր Kanal13 լրատվամիջոցը առցանց հարցում է անցկացրել՝ «Ի՞նչ գիտեք հունվարի 20-ի մասին» թեմայով: Կարծիքներ են հնչել, որ 1990թ. հունվարի 20-ին խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքի վրա «հարձակվել են ռուսական և հայկական զորքը»: Մեկ այլ հարցվող նշել է, որ 1990 թ. հունվարի 19-20-ին «հայկական զորքերը բռնազավթել են Ադրբեջանի տարածքներն ու կոտորել ժողովրդին»։
 
A24-ի կողմից հրապարակված մեկ այլ հարցմանը մասնակցել են նաև երեխաներ։ Հատկանշական է, որ երեխաները որպես մեղավոր առաջինը հիշատակում են «հայ ավազակներին»՝ երբեմն անգամ չհիշելով խորհրդային զորքերի մասին։ Շատերը պարզապես նշել են, որ «հայերն այդ օրն օկուպացրել են Ադրբեջանը»։
 
Հունվարի 20-ի իրադարձությունները գեղարվեստական արտացոլում են գտել  ռեժիսոր Վահիդ Մուստաֆաևի «Արյունոտ հունվար» ֆիլմում, որտեղ թեև չկան հայկական զորքեր պատկերող դրվագներ, այնուամենայնիվ, հերոսների երկխոսության մեջ երևում է հայերին մեղադրելու միտումը։ Հետաքրքիր են նաև ֆիլմում հնչող երգերը, որոնցից մեկում Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Ա. Վեզիրովին «ցածրացնելու» համար կոչում են «Վեզիրյան» ազգանվամբ։
 
Բաքվի հայերի ջարդերի և «Սև հունվար»-ի կապը․ զոհերը մեղավորների, մեղավորները՝ զոհերի դերում
 
Ինչպես նշել է ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովը՝ «երբ Ադրբեջանը սկսում է խոսել ցեղասպանության մասին, մոռանում է, որ այդ ընթացքում Բաքվի միլիոնավոր բնիկ բնկաչությունն է վտարվել։ Կարծում եմ, դա ցեղասպանություն է»։ Դեռևս 1988թ-1989թթ. Խորհրդային Ադրբեջանում սկսվել էին հայերի դեմ  բռնաճնշումներն ու ջարդերը, որոնք շարունակվեցին նաև 1990թ. Բաքվում։ Ընդհանուր առմամբ՝ 1988-1990թթ. ջարդերի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի:
 
Դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը հստակ ի ցույց է դնում այն փաստը, որ խորհրդային զորքերը Բաքու են մտել հունվարի 13-19-ի հայերի զանգվածային ջարդից հետո։ Թեև, ինչպես կտեսնենք ստորև, Բաքվի հայերի ջարդը խորհրդային զորքերի՝ Բաքու մտնելու առնվազն միակ պատճառը չէր, սակայն այդ դեպքերի միջև պատճառահետևանքային կապն ակնհայտ է։
 
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը երեք անգամ՝ 1988թ. հուլիսի 7-ին, 1990թ. հունվարի 18-ին և 1991թ. մարտի 14-ին, ընդունել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող երեք բանաձև: 1990թ. հունվարի 18-ի բանաձևում կոչ է արվել ԽՍՀՄ իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապրող հայերի և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ուշագրավ է, որ այդ բանաձևով ՝ կոչ է արվել ԽՍՀՄ իշխանություններին ներկայացնել բանաձևը և վստահ լինել, որ «նրանք երաշխավորում են Ադրբեջանում ապրող հայկական բնակչության իրական պաշտպանությունը՝ զորքեր ուղարկելու միջոցով՝ միջամտելու համար» [11]: Այս փաստը արդեն ինքնին վկայում է, որ անգամ Եվրախորհրդարանը Բաքվի ջարդերը կանխելու նպատակով անհրաժեշտ էր համարում խորհրդային զորքերի մուտքը Բաքու։
 
Մոսկվան Բաքվում հայերի դեմ կազմակերպված ջարդերին արձագանքել էր հունվարի 15-ին՝ Ադրբեջանում արտակարգ դրություն հայտարարելով, սակայն խորհրդային զորքը Բաքու է մտել միայն հունվարի 20-ին՝ երբ հայերի դեմ ջարդերի ալիքն արդեն մեկ շաբաթ շարունակվում էր։ Թերևս խորհրդային զորքերի միջամտությունը կարելի է առավելապես պայմանավորել նշված շրջանում Բաքվում արդեն իսկ անկառավարելի դարձած իրավիճակով։ Հայերի զանգվածային ջարդերը սկսելու օրը՝ հունվարի 13-ի հանրահավաքի ընթացքում, «Ադրբեջանի Ժողովդրական ճակատ»-ի ղեկավար Ա․ Էլչիբեյը փաստացի վերջնագիր էր ներկայացրել խորհրդային Ադրբեջանի իշխանություններին՝ պահանջելով 1990թ․ մայիսի 28-ին ԽՍՀՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել։ Էլչիբեյը նշել էր, որ պատասխանը լսելու համար կհավաքվեն հունվարի 20-ին։
 
Դեպքերի ժամանակագրությունը թույլ է տալիս փաստել, որ ադրբեջանական կողմի այն կեղծ պնդումները, թե խորհրդային զորքը Բաքու էր մտել հայերի հրահրմամբ, անհիմն են, քանի որ զորքի միջամտությունը տեղի էր ունեցել հայերի զանգվածային ջարդերի սկսվելուց մեկ շաբաթ անց։
 
1990թ. մարտի 29-ին Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փակ խորհրդակցության ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է հունվարի 20-ի դեպքերը հետաքննող հանձնաժողով ստեղծել, սակայն այն չի ստեղծվել [13]: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պատվիրակությունը համանաձայնել է չհետաքննել հունվարի 20-ի դեպքերը՝ պայմանով, որ չեն հետաքննվի նաև հայկական ջարդերը։
 
Հունվարի 20-ի իրադարձությունների և Բաքվի հայկական ջարդերի վերաբերյալ ադրբեջանական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից մինչ օրս հնչած գնահատականներում կարելի է նկատել պատասխանատվությունից խուսափելու համար մեղքը միմյանց վրա բարդելու ձգտումը։ Այս համատեքստում հնարավոր է առանձնացնել նշվածի մի քանի ուղղություն՝
 
Հայկական ջարդերն ու «Սև հունվարը» դիտարկվել են Հեյդար Ալիևի կողմից իշխանության գալուն հիմք նախապատրաստող կազմակերպված գործողություններ:
 
Հունվարի 20-ի իրադարձությունների համար մեղադրանքներ են հնչել Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հասցեին և, ըստ որոշ կարծիքների, Ժողճակատը մարդկանց դուրս էր բերել փողոց՝ շատ լավ իմանալով, թե դա ինչով է ավարտվելու։
 
1990թ. հունվարի 25-ին Մոսկվայում Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ, «ինքնապաշտպանական ուժերի» հրամանատար Էթիբար Մամեդովը մամուլի ասուլիսի  ընթացքում իշխանությանը մեղադրել է հայկական ջարդերը նախապես կազմակերպվելու մեջ, քանի որ այդպիսով կխոչընդոտվեր խորհրդարանական ընտրություններին իշխանության անցումը ԱԺՃ-ին։
 
Այսպիսով, թեև հունվարի 20-ի իրադարձություններն ու հայկական ջարդերը փոխկապակցված էին, սակայն կապը բնավ այնպիսին չէ, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը։ Խորհրդային զորքերի Բաքու մտնելու պատճառներից մեկը կարող էր լինել հայերի հետագա ջարդերի կանխումը, սակայն դա ամենևին չի կարող նշանակել, որ Բաքվի հայերը մեղավոր էին ադրբեջանցիների կողմից կազմակերպված ջարդերի զոհը լինելու և դրանով իսկ Բաքվում խորհրդային զորքերի և ադրբեջանական զինված խմբերի միջև բախման «պատճառներից» մեկը դառնալու համար։
 
Վերոնշյալ փաստերի և հայտարարությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները և այլ քաղաքական ուժեր նպատակաուղղված քարոզչության և տարբեր մանիպուլյացիոն մեթոդների կիրառմամբ ադրբեջանական հասարակության շրջանում հայերի հանդեպ ատելության և թշնամանքի զգացումն արմատացնելու նպատակով օգտագործում են բոլոր ողբերգական իրադարձություններում «հայկական հետք» փնտրելու և «հայերի մեղավորությունը» ընգծելու քաղաքականությունը։ Որոշ դեպքերում հայատյացությունն առաջ է բերում ոչ տրամաբանական և անհիմն մեղադրանքների ու պատկերացումների տարածման, ինչի ականատեսն ենք լինում ամեն տարի «Սև հունվարի» օրերին։
 
Սաթենիկ Պետրոսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search