Artsakhpress

Սփյուռք

Գարո Փայլանը թուրքական պետությանը կրկին մեղադրել է Դինքի սպանությունը կոծկելու մեջ

Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Հրանտ Դինքի 15 տարի առաջ կատարված սպանությանը:

Գարո Փայլանը թուրքական պետությանը կրկին մեղադրել է Դինքի սպանությունը կոծկելու մեջ

Գարո Փայլանը թուրքական պետությանը կրկին մեղադրել է Դինքի սպանությունը կոծկելու մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ն:
Գարո Փայլանը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կոծկվել է։
«Ցավոք, 15 տարի է մենք  դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, ով շարունակ քարոզում էր միասին ապրել»,-ասել է Փայլանը։
Փայլանը մեջբերել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի 8 ամիս առաջ Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Էրհան Թունջելի վերաբերյալ եթերում ասած խոսքերը և մեղադրել, որ դրանից հետո էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
«Ներքին գործերի Նախարար Սուլեյման Սոյլուն ասաց. «Սեդաթ Փեքերին (Փեքերը Թուրքիայում հայտնի քրեական հեղինակություն է), Էրհան Թունջելին, ով է կվստահի՞»: Արդեն 8 ամիս է անցել, իր իմացածները ինչի չի ներկայացրել դատախազին»,-ասել է փայլանը:
Փայլանը հավելել է, որ Սոյլույի խոսքերից հետո ոչինչ չանելը նույնպես վկայում է, որ Դինքի սպանությունը մութ պահելու որոշում կա:
«Այս սպանությունը կոծկված է: Քաղաքական կամք է պետք այս սպանությունը բացահայտելու համար»,- ասել է Փայլանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search