Artsakhpress

Հասարակական

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Կյանքից հեռացել է ԱՀ վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը։

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ առթիվ ԱՀ առողջապահության նախարարությունը ցավակցական նամակ է հղել։
«ԱՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ Բրինա Սեդրակի Մարությանի հարազատներին և մերձավորներին՝ նրա մահվան կապակցությամբ:
Բրինա Մարությանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 1-ին Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում: 1950-1956թթ. սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում: 1956-1961թթ. աշխատել է Ղարաբաղի մետաքսագործական գործարանին կից բժշկական կետում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1956 թվականից դասավանդել է նաև Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում: 1961-1973թթ. ղեկավարել է մարզային հիվանդանոցի, այնուհետև՝ Հանրապետական ծննդատան տարբեր բաժանմունքներ: 1973-1997թթ. է Հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկ: Եղել է քաղաքային սովետի պատգամավոր, որտեղ վարել է առողջապահության բաժինը: Հասարակական հիմունքներով եղել է զինվարական խորհրդի անդամ: 2000-2004թթ. աշխատել է ԼՂՀ առողջապահության նախարարությունում, որպես գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ: 2004-2008 թթ. աշխատել է ԼՂՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Արժանացել է առողջապահության գերազանցիկի կոչմանը, մի շարք գովասանագրերի և պատվոգրերի: 2004թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն Բրինա Մարությանին շնորհվել է «Վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը: Հասարակության հարգանքը վայելող մարդու, աշխատանքին նվիրված մասնագետի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում»,- ասված է ցավակցական նամակում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search