Artsakhpress

Քաղաքական

Հայատյացությունն Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքների իրական պատճառը և իրական աղբյուրը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն է:

Հայատյացությունն Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ

Հայատյացությունն Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Եվ սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, ինչպես ես հանդիպել եմ տարբեր դեպքերում, այլ երկար տարիներ կյանքում կենսագործվող պետական քաղաքականություն է: Վերցրեք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտները. ամբողջության կարմիր թելով անցնում է հայատյացությունը ու թշնամանքը, անգամ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը ինքն է հպարտությամբ հայտարարել, որ Ադրբեջանում մեծացել է հայ ժողովրդի հանդեպ ատելությունը»,- ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ն ընդգծեց, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը չի վերջանալու, որովհետև այս քաղաքականությունն ադրբեջանական իշխանությունների քաղաքական կյանքի և սնուցման աղբյուրն է, նրանց  պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է:
«Դրա համար սա նպատակային քաղաքականություն է՝ հայատյացության մեջ պահել սեփական ժողովրդին, շեղել ժողովրդին սեփական խնդիրներից: Այնպիսի համակարգ է ստեղծված, որը, բնականաբար, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքների և ժողովրդավարության համակարգը»,- ընդգծեց Թաթոյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search