Artsakhpress

Մշակույթ

Մշակութային վանդալիզմի քաղաքականություն որդեգրած երկիրը մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցում ընդգրկելը խորը մտահոգությունների և անվստահության տեղիք է տալիս. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ ընտրվելու իրողությունն ինքնին խորը մտահոգությունների և անվստահության մթնոլորտ ձևավորելու հիմնավոր պատճառ դարձավ համամարդկային մշակութային ժառանգության պահպանման առաքելությամբ կյանքի կոչված միջազգային հիշյալ կազմակերպության նկատմամբ:

Մշակութային վանդալիզմի քաղաքականություն որդեգրած երկիրը մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցում ընդգրկելը խորը մտահոգությունների և անվստահության տեղիք է տալիս. ԿԳՄՍ նախարար

Մշակութային վանդալիզմի քաղաքականություն որդեգրած երկիրը մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցում ընդգրկելը խորը մտահոգությունների և անվստահության տեղիք է տալիս. ԿԳՄՍ նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

«Հատկապես վերջին տասնամյակներում Ադրբեջանի կողմից հայատյացության խորապատկերի ներքո հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացրած բացահայտ վանդալիզմի քաղաքականության մասին փաստարկները բազմիցս ներկայացվել են միջազգային ամենատարբեր հարթակներում: Սակայն արդյունքում այդ պետությունը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև շարունակելու միանգամայն ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել հատկապես 2020թ. սեպտեմբերին իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի թե ընթացքում և թե պատերազմից հետո՝ նախաձեռնելով ու ոչնչացնելով Արցախի Հանրապետության` իր կողմից բռնազավթված տարածքներում առկա, բացառապես հայկական ծագման, բազմահազար պատմամշակութային տարաբնույթ հուշարձանները»,- ընդգծել է նախարարը:

Նա նշում է` հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Պատերազմի ավարտից հետո պայթեցվեց Ղարաբաղցոց Ս.Ամենափկիչ եկեղեցին, շարունակվող վանդալիզմի զոհ դարձան մշակութային բազմաթիվ հաստատություններ, ինչի մասին փաստում են իրենց իսկ կողմից համացանցում տեղադրված տեսանյութերն ու լուսանկարները: Իսկ ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա երկրի նախագահի մակարդակով հայկական հուշարձանների ոչնչացման, հուշարձաններից հայատառ գրությունների վերացման մասին հրահանգները լուրջ ապացույցներ են այն մասին, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի:

«Թվում է միջազգային կառույցների կողմից այդ ամենի նկատմամբ արձագանքները պետք է լինեին համարժեք, սակայն, տարաբախտաբար, ականատես ենք լինում միանգամայն հակառակ վերաբերմունքին»,- ընդհանրացրեց Լ. Ղարախանյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search