Artsakhpress

Տնտեսական

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի է հրավիրում

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ԱՀ քաղաքացիների:

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի է հրավիրում

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի է հրավիրում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից և մանրամասնում` հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար` 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել կոմիտեի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am:

Հարցազրույցը կկայանա ս.թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-86-20 հեռախոսահամարով:

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են` ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search