Artsakhpress

Հասարակական

Մեզնից կախվածը պետք է բարեխղճորեն կատարենք, որպեսզի արժանի լինենք և՛ երկրաշարժի, և՛ պատերազմների զոհերի հիշատակին. Պետնախարար

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Մեզնից կախվածը պետք է բարեխղճորեն կատարենք, որպեսզի արժանի լինենք և՛ երկրաշարժի, և՛ պատերազմների զոհերի հիշատակին. Պետնախարար

Մեզնից կախվածը պետք է բարեխղճորեն կատարենք, որպեսզի արժանի լինենք և՛ երկրաշարժի, և՛ պատերազմների զոհերի հիշատակին. Պետնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեփանակերտի հուշահամալիրում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն ասել է, որ օրն առիթ է կրկին խորհելու և քննարկելու մեր մնացած բոլոր մարտահրավերները, արհավիրքներն ու վերջին պատերազմը:

«Այս օրը ևս մեկ առիթ է հասկանալու, թե ինչ արժեն մեր ջանքերը, երկրաշարժի ու պատերազմների զոհերը, և ինչպես մենք կարող ենք մեր մեջքն ուղղել այս արհավիրքներից հետո, դեպի ապագան նայել, ու այդ ուղղությամբ մեզնից կախվածը բարեխղճորեն կատարել, որպեսզի արժանի լինենք և՛ երկրաշարժի, և՛ պատերազմների զոհերի հիշատակին»,- նշել է պետնախարարը: Ա. Բեգլարյանի խոսքով՝ երկրաշարժի օրերին Արցախը և ամբողջ հայությունը, միանշանակ, էպիկենտրոնում էին: «Այդ օրերին բավականին մեծ նյութական աջակցություն է տրվել Սպիտակի բնակիչներին: Այդ ժամանակ Արցախը ալեկոծվում էր Արցախյան շարժմամբ, ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կողմից ճնշման մեխանիզմների տակ, և չեմ կարծում, թե Արցախը ի վիճակի է եղել այդ պահին իր ունեցած ամբողջ պոտենցիալով աջակցություն ցուցաբերել, սակայն Արցախն ու ամբողջ հայությունը ապրում էին երկրաշարժով ու Արցախյան շարժմամբ»,- ընդգծել է նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search