Artsakhpress

Սպորտ

ԱՄՆ-ն առաջիկայում կարող է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին. CNN

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, ինչպես սպասվում է, շուտով կհայտարարի Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին:

ԱՄՆ-ն առաջիկայում կարող է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին. CNN

ԱՄՆ-ն առաջիկայում կարող է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին. CNN

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Դեկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել Օլիմպիական խաղերում ամերիկացի պաշտոնատար անձանց լիակատար բացակայությանը:

Այդ որոշումը կարող է թույլ տալ հստակ նախազգուշացում հղել  Չինաստանին և, ըստ որում, ամերիկացի մարզիկներին չզրկել մրցումներին մասնակցելու հնարավորությունից: Ինչպես սպասվում է, բոյկոտի մասին հայտարարումը տեղի կունենա այս շաբաթ: Ավելի վաղ այս թեմայի շուրջը լրագրողների բազմաթիվ հարցերին Բայդենը խուսափել է պատասխանից:

Սպիտակ տանը և Պետդեպարտամենտում այս տեղեկատվությունը մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին առայժմ չեն պատասխանել: Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին միջազգային հանրակցությանը կոչ է արել դիվանագիտական բոյկոտ հայտարարելու Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Նրա կարծիքով՝ աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք Է ձեռնպահ մնան մրցումներին մասնակցելուց: Առիթ են ծառայել ՉԺՀ-ին վերագրվող զանգվածային ռեպրեսիաները Սինցզյան Ույղուրական Ինքնավար Շրջանում: Պեկինն այդ պնդումները կտրականապես ժխտում է: Ըստ որում ԱՄՆ-ի Ազգային Օլիմպիական կոմիտեն հանդես է եկել բոյկոտի դեմ: XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2022 թվականի փետրվարի 4-ից մինչև 20-ը Պեկինում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search