Artsakhpress

Հասարակական

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ԱԻՆ-ից  հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-16-րդ կմ-ն ընկած հատվածը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի հատվածը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search