Artsakhpress

Տնտեսական

Հետևողական աշխատանքի արդյունքում անասնաբուծության ոլորտում կունենանք դրական արդյունքներ. պատասխանատու

Պատերազմն Արցախի տնտեսության վրա աղետալի հետևանքներ է թողել, որից զերծ չեն մնացել գյուղատնտեսության թե՛ երկրագործության և թե՛ անասնաբուծության ճյուղերը:

Հետևողական աշխատանքի արդյունքում անասնաբուծության ոլորտում կունենանք դրական արդյունքներ. պատասխանատու

Հետևողական աշխատանքի արդյունքում անասնաբուծության ոլորտում կունենանք դրական արդյունքներ. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը նշեց, որ պատերազմի հետևանքով խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 60%-ով, խոզերի, թռչունների, մեղվաընտանիքների քանակը 70 %-ով կրճատվել են, խոտհարքերի, արոտների 80%-ը, 100-ավոր անասնաշենքեր և մեծ քանակությամբ անասնակեր մնացել են թշնամու վերահսկողության տակ:
«Մեծ վնասեր կրելուց հետո մենք, սակայն, չպետք է թևաթափ լինենք, այլ պետք է աշխատենք այդ ամենը վերականգնելու ուղղությամբ, քանի որ ունենք պարենային անվտանգության խնդիր: Այս նպատակով նախարարութան կողմից իրականացվում են մի շարք աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են ճյուղի զարգացմանը:
Կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով հանրապետությունում պետպատվերի շրջանակներում իրականացվում են հակաանասնահամաճարակային կանխարգելիչ պարտադիր միջոցառումներ 14 հիվանդությունների նկատմամբ: Տեղական նախրի որակական հատկանիշների բարելավման, մթերատվության մակարդակի բարձրացման նպատակով կառավարության կողմից իրականացվում է արհեստական սերմնավորման ծրագիր: Ունենք նաև տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր հայտատու տարեկան կարող է ներմուծել բավարարված հայտի քանակությամբ տոհմային կենդանիներ:
Հետևողական աշխատանքի արդյունքում անասնաբուծության ոլորտում կունենանք դրական արդյունքներ. պատասխանատու
Կառավարության կողմից իրականացվում է հանրապետության անասնապահության զարգացման, խթանման ծրագիր, որի շրջանակներում մեր ֆերմերների հայտերի հիման վրա նախաձեռնել ենք անասնապահական շենքերի էլեկտրաֆիկացում, անասնաշենքերի ջրաֆիկացում: Ինչպես նաև սուբսիդավորում ենք անձնական ֆինանսական միջոցներով սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի կառուցման արժեքի 50 տոկոսի չափով, իսկ վերակառուցման ու վերանորոգման դեպքում` արժեքի 30 տոկոսի չափով : «Անասնապահության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագրի շրջանակներում մի շարք համայնքներում իրականացվում է արոտների մաքրում թփուտներից, ինչպես նաև ջրարբիացում, որը կնպաստի կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացմանը», - նշեց Տ. Առստամյանը և համոզմունք հայտնեց, որ հետևողական աշխատանքի արդյունքում ոլորտում դրական արդյունքեր կգրանցվեն:
Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ պատերազմից մի տարի անց արդեն անասնագլխաքանակի աճ է գրանցվել:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն

ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Առաջիկայում նախատեսվում է բնակարաններ տրամադրել տարբեր սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներին և զինծառայողներին. մանրամասներ

Search