Artsakhpress

Քաղաքական

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ Լվով քաղաքի կենտրոնում՝ Հայկական անվանումը ունեցող փողոցում, հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բացմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Լվովում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը, Լվովի մարզի նահանգապետը, Լվովի քաղաքապետը, նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։
 
Հանդիպումներ են տեղի ունեցել մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկու և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ, որոնց ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Լվովի տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները։
 
«Մենք բացում ենք պատվավոր հյուպատոսի գրասենյակը Լվովում: Հետաքրքրական է, որ այն համընկնում է ՀՀ և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորման 30-ամյակի հետ: Դա կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, հատկապես, հաշվի առնելով այն նշանակությունը, որ մարզի, ինչպես քաղաքի ղեկավարությունը ցուցաբերեցին այդ միջոցառմանը»,- ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը:
 
«Այն մշակութային, ազգային շերտը, որ ունի Լվով քաղաքը՝ ի դեմս մեր նախնյաց թողած ժառանգության, շատ կարևոր է գնահատվում Լվովում: Ավելացավ նաև հյուպատոսությունը: Սա մի մեծ ուժ է՝ մեր ամբողջականությունը գնահատելու և այն զարգացնելու համար»,- նշել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
«Քաղաքը հայերի համար Արևելյան Եվրոպայի մշակութային կենտրոնն է: Հայերն ասյտեղ շատ վաղուց են ապրում և քաղաքի հիմնադիրներից են: Կարծում եմ՝ համայնքի հետ համատեղ ջանքերով մեր աշխատանքով կնպաստենք քաղաքի, մեր ժողովրդի, Ուկրաինայի և Հայաստանի շփումների զարգացմանը»,- հավելել է Լվովում ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Որոշ սոցիալական խմբերի տրամադրվող սոցվճարների չափերը բարձրացվել են

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Շուշիից արձակված անկանոն կրակոցներից հայկական կողմը տուժածներ չունի. փորձագետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է կրակը արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 3 վիրավոր. ՀՀ ՊՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին. բանակցություններ են ընթանում

Search