Artsakhpress

Հասարակական

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիից տեղահանված բնակիչները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրենց անհանգստությունն են հայտնել տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու գործընթացի և այդ համատեքստում կիրառվող սկզբունքների վերաբերյալ։

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշի քաղաքի բնակիչ Վարդինե Հակոբյանն ասաց, որ ստիպված ապաստանել է Ստեփանակերտի տուն-ինտերնատում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Երկու տուն ունեի Շուշիում: Այսօր հինգ երեխաներիս հետ ապրում եմ ծերանոցում։ Տնօրինությունը և ամբողջ աշխատակազմը մեզ լավ են վերաբերում: Սակայն պայմանները այդքան էլ հարմար չեն բնակվելու համար: Խնդրանքս է` մեզ մի հարմար կացարան տան, որպեսզի կարողանամ երեխաներիս հետ այնտեղ ապրել»,- ներկայացրել է նա:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կառավարության կողմից մշակվում է կարգ, ըստ որի` պարզ կլինի, թե բնակարաններն ինչ սկզբունքով են տրամադրվելու տեղահանվածներին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շուշիի շրջանից ունենք 2000 տեղահանված ընտանիք՝ 6500 բնակչով: Մոտ 1200 ընտանիք գտնվում է Երևանում: Այդ բոլոր ընտանիքներին միանգամից բնակարանով ապահովել հնարավոր չէ. պետք է փուլ առ փուլ իրականացնել գործընթացը»,- նշել է Գ. Հովհաննիսյանը:

Ըստ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի` բնակարանները կտրամադրվեն բալային համակարգով՝ ըստ ընտանիքների կազմի, ըստ առաջնայնության ու կարիքի:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես հավաստիացնում եմ, որ բնակարանները տրամադրվելու են միմիայն արդարության սկզբունքով: Շուտով հերթացուցակները կհրապարակվեն, և, եթե որևէ մեկի մոտ հարցեր առաջանան` կապված դրա հետ, ես ինքս պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել: Ամենախոցելի խումբը տեղահանված և ընտանիքում զոհ ունեցող ընտանիքներն են, այնուհետև` առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անդամով, բազմազավակ, զինծառայողների ընտանիքները: Այս ամենը բնակիչներին ներկայացվել է նաև նախագահի հետ հանդիպման ժամանակ, ինչը ընդունելի է եղել նրանց կողմից»,- ընդգծել է Ա. Մանգասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նշենք , որ նախաձեռնության մասնակիցներին ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա լսել է բոլոր մտահոգությունները և մանրակրկիտ ներկայացրել բնակարանների տրամադրման կարգը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Search