Artsakhpress

Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայանա «Քամի, քամի» երգով

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հայաստանյան պատվիրակը հանդես կգա «Քամի, քամի» երգով:

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայանա «Քամի, քամի» երգով

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայանա «Քամի, քամի» երգով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի երգի տեսահոլովակը հրապարակվել է մրցույթի յութուբյան պաշտոնական էջում։
Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր, կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Մրցույթը կհեռարձակվի ժամը 19:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում։
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան:
Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով  Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Բնակարանային հարցերի կոմիտեն գնման նպատակով ընդունում է բնակտարածքի առաջարկի հայտեր. մշակվել է կարգ

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը

Search