Artsakhpress

Տնտեսական

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով

2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալների աճի կայուն տեմպեր։

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search