Artsakhpress

Տնտեսական

Արցախում ջերմատնային տնտեսությունների զարգացման նախադրյալները խոստումնալից են. պատասխանատու

Պատերազմի հետևանքով Արցախում ջերմատնային տնտեսությունները շուրջ 1.5 հեկտարով նվազել են։

Արցախում ջերմատնային տնտեսությունների զարգացման նախադրյալները խոստումնալից են. պատասխանատու

Արցախում ջերմատնային տնտեսությունների զարգացման նախադրյալները  խոստումնալից են. պատասխանատու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ ԷԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը և նշեց, որ այս պահի դրությամբ Արցախում պատերազմից հետո նոր հիմնադրված ջերմատնային տնտեսությունների հետ մեկտեղ ունեն շուրջ 5 հեկտար ջերմատնային տնտեսություններ, որտեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարեղենի մշակությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախյան պատերազմների հետևանքով Արցախի ժողովուրդը բազում կորուստներ է ունեցել, և ինչպես վիրավոր Արցախը, այնպես էլ նրա ժողովուրդը փորձում են վերականգնվել, հնարավորության սահմաններում շարունակել աշխատել, ապրել ու արարել հայրենի հողում: Արցախը եղել ու շարունակում է մնալ գյուղատնտեսական երկիր, բայց պատերազմներից կրած կորուստները գրեթե զրկել են հետագայում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից, քանի որ կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը, այդ թվում՝ գործող այգիներ, ջերմոցներ, ինչպես նաև մեծ թվով գյուղատնտեսական տեխնիկա: Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում այսօր կարևոր դեր է կատարում ջերմատնային տնտեսությունը: Արցախում այս ոլորտի զարգացման նախադրյալները բավականին խոստումնալից են: Ջերմատնային տնտեսությունը գյուղատնտեսության զարգացման ճյուղերից է համարվում, քանի որ բանջարեղեն արտադրելու համար արհեստականորեն ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ բերք ստանալու նպատակով տարվա այն ամիսներին, երբ դա բաց դաշտում հնարավոր չէ: Իրականացվում են մի շարք ծրագրեր, և բնակչությունը հիմնականում տնամերձ տարածքներում սկսում է մեծ թափով զարգացնել ջերմատնային տնտեսությունը», -ասաց Ա. Բադալյանը:

Նախարարության կողմից ջերմոցային տնտեսությունների զարգացման համար «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվում է 3 ծրագիր:

«Արդեն իսկ գործող ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին տրամադրում ենք անհատույց ֆինանսական աջակցություն՝ 1 հեկտարի դիմաց 6 000 000 ՀՀ դրամի(1 քառակուսի մետրի դիմաց՝ 600 դրամ) չափով, իսկ չջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվողներին՝ 1 հեկտարի դիմաց 3 000 000 ՀՀ դրամի (1 քառակուսի մետրի դիմաց՝ 300 դրամ) չափով։ Պարտադիր պայման է հանդիսանում մեկ ջերմատնային տնտեսության մակերեսը ոչ պակաս, քան 100 քառակուսի մետր լինելը: Հաջորդ՝ նոր ջերմատնային տնտեսություն կառուցող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագրի որոշումը հաստատվել է ընթացիկ տարում: ԱՀ սեփականության, վարձակալության և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված վարելահողերում և տնամերձ տարածքներում նոր հիմնադրված ավանդական՝ նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) մակերեսով ջերմատնային տնտեսությունների կառուցման դիմաց նախատեսվում է անհատույց ֆինանսական միջոցների տրամադրում՝ 1 քառակուսի մետրի հաշվով 8 000 ՀՀ դրամ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, նվազագույնը 500 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) մակերեսով ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում՝ 1 քառակուսի մետրի հաշվով ՝ 22 000 դրամ: Նախարարության կողմից այս ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը. այս պահի դրությամբ ընդունվել է շուրջ 5 տասնյակ հայտ: Ջերմատնային տնտեսություններում ռիսկերի մեղմման գործընթացում ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարում սեփական միջոցներով կարկտապաշտպան ցանցերի տեղադրման դեպքում անհատույց ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՝ ջերմատնային տնտեսությունների դեպքում՝ 250 դրամ 1 քառակուսի մետրի հաշվով: Սույն միջոցառումից օգտվելու պարտադիր պայման է հանդիսանում նվազագույնը 100 քառակուսի մետր (մեկ ամբողջական տարածքով) մակերեսի առկայությունը», - ներկայացրեց մեր զրուցակիցը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search