Artsakhpress

Տնտեսական

Մինչև տարեվերջ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին:

Մինչև տարեվերջ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Մինչև տարեվերջ մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան. Նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային  խնդիրն է հանդիսանում:
Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը  որակով կատարելու համար: Քաղաքաշինության պատասխանատուները Նախագահին վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով,  շահագործման կհանձնվեն:
Բնութագրությունը հասանալի չէ
Հանրապետության նախագահին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

     

Քաղաքական

Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին:

«Հայաստանը նոր ականներ է տեղադրել մեր բնակավայրերում և դրանց մոտակայքում ու ականները տեղափոխել է Լաչինի միջանցքով»․ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:

Տնտեսական

Ջեռուցվող ջերմատների տնտեսավարողներին պարարտանյութ կտրամադրվի

Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները  կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար:

Ապրանքատեսակների իրացման բարձր գների առնչությամբ իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ. ՀԾՏՄԿ հանձնաժողով

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ: 

Հասարակական

Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանեց Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հափշտակություններ կատարելու մասին, հրապարակումենրի վերաբերյալ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search