Ս․թ․ հոկտեմբերի 29-ին ժամը 9։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ-Արզանյան խաչմերուկից մինչև Ազատամարտիկների պողոտայից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Ազատամարտիկների պողոտայի հատվածներից մեկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունից, մանրամասնելով, որ նշված հասցեներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունը կիրականացնի պրոֆիլակտիկ աշխատանքներ։