Artsakhpress

Սփյուռք

Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը:

Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

Տեղի ունեցավ  Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայացուցիչները, Լիբանանում  Պապական նվիրակի ներկայացուցիչը, հայ եւ օտար հոգեւորականներ, սրբազան հայրեր, առաքինազարդ քույրեր, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը  Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հավատացյալ ու պաշտոնատար այլ անձիք:
Գահակալության արարողությունը  հանդիսապետեց Հայ Կաթողիկէ Պատրիարքության կառավարիչ եւ Բերիոյ թեմի Առաջնորդ` Արհ. Պետրոս Արք. Միրիաթյանը՝ Սինոդոսական  Հայրերի հետ միասին։
Սեպտեմբերի 23-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:
Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

«Սոցիալական աշխատանք» ծրագիրն ընթացքի մեջ է

Search