Artsakhpress

Հասարակական

Կայացել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը :

Կայացել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

Կայացել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարության կայքէջը ստեղծեցին «Ես» կրթական հիմնադրամի ուսանողները :

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը ողջունելի համարեց երիտասարդների իրականացրած ծրագիրը և շնորհակալություն հայտնեց նրանց արդեն գոյություն ունեցող կայքի համար :

«Դեռ պատերազմից առաջ՝ 2020թ. ամռանը, պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության և «Ես» կրթական հիմնադրամի միջև։ Կայքը ստեղծելու պատասխանատվությունն իր վրա վերցրեց հիմնադրամը: Թեպետ կայքէջի ստեղծումը ձգձգվեց պատերազմի պատճառով, բայց մենք առավելություն ունենք, քանի որ նախարարության կայքէջը մեր երիտասարդների աշխատանքի արդյունքն է», - նշեց Մ. Համբարձումյանը:

«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը կատարված աշխատանքը համարեց հիմնադրամի հաջողության պատմություններից մեկը: «Աշխատելով արտասահմանյան շուկայի հետ՝ միշտ պոտենցիալ պատվիրատուները հարցնում են մեր կատարած աշխատանքների մասին՝ վստահելու համար : Ես առաջարկեցի նախագծել նախարարության կայքը։ Այն բավականին բարդ և երկար աշխատանք էր, ինչը, սակայն, որակի վրա առհասարակ չի անդրադարձել, որովհետև յուրաքանչյուր կետի, փոքր թերության վրա հատուկ ուշադրություն է դարձրել թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը», - նշեց Ա. Ավանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես» կրթական հիմնադրամի ուսանողները ներկայացրեցինք կայքէջի առանձնահատկությունները, պատմեցին, թե ինչպես ստացան կայքի պատվերը, ինչպիսի դժվարությունների միջով են անցել, ցույց տվեցին, թե ինչպես է կայքը աշխատում: ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի ղեկավար Նարե Նիկողոսյանը հավաստիացրեց, որ կայքը մշտապես կթարմացվի, իսկ առաջարկությունների դեպքում էլ պատրաստ են լսել դրանք և ընդունել։ «Կատարված աշխատանքը հպարտանալու առիթ է, քանի որ նախապատվություն է տրվել տեղականին:

Իհարկե, դժվար չէր որևէ հայտնի ընկերության պատվիրել շատ լավ կայք, բայց նախարարությունը նման քայլով հնարավորություն տվեց հիմնադրամին փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ գրանցել նման հաջողված արդյունք», - ասաց Ն. Նիկողոսյանը: «Ես» կրթական հիմնադրամի ուսանողները նախարարության կողմից ստացան նվերներ. նրանք պատվերն անվճար են կատարել։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար...

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են շուրջ 7 մլրդ 681 մլն դրամով. ԱՀ ՊԵԿ

Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների...

Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ Միջազգային...

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Այսօր ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության...

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

«Սոցիալական աշխատանք» ծրագիրն ընթացքի մեջ է

Search