Artsakhpress

Հասարակական

Մոխրաթաղի դպրոցում շենքային պայմանների պատճառով երկարօրյա ուսուցման ծրագիրը չի մեկնարկի. տնօրեն (լուսանկարներ)

ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի Գարիկ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 64 աշակերտ. տեղահանված ու համայնքում հաստատված ընտանիքների 7 երեխա է հաճախում դպրոց:

Մոխրաթաղի դպրոցում շենքային պայմանների պատճառով երկարօրյա ուսուցման ծրագիրը չի մեկնարկի. տնօրեն (լուսանկարներ)

Մոխրաթաղի դպրոցում շենքային պայմանների պատճառով  երկարօրյա ուսուցման ծրագիրը չի մեկնարկի. տնօրեն (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Մարգարիտա Ղուկասյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Ինչպես յուրաքանչյուր դպրոց, մեր դպրոցը նույնպես ունի խնդիրներ։ Առաջին հերթին շենքային պայմաններն այնքան էլ լավ չեն, վթարային վիճակում է գտնվում համակարգչային սենյակը, դասասենյակների պակաս ունենք: 2019թ. դպրոցական շենքի հաշվին բացվել է մանկապարտեզ, այսինքն՝ դասասենյակներից 4-ը տրամադրել ենք մանկապարտեզին, այդ թվում՝ սպորտդահլիճը։ Այս տարի ավելացել է մեկ դասարան, այդ պատճառով էլ երկրորդ հերթով են երեխաները հաճախում դպրոց։ Վառելափայտով ապահովված ենք, ջեռուցման խնդիր չունենք: Մասնագետների թափուր ժամեր ունեինք, մրցույթ էինք հայտարարել. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկու ուսուցիչ է գործուղել մեր դպրոց: Նշեմ, որ շահել ենք՝ ընդունելով նրանց, քանի որ նման լավ մասնագետների կարիք ունեինք: Միանշանակ, նրանք էլ հարմարվել են դպրոցի կոլեկտիվին», - նշեց Մ. Ղուկասյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ դպրոցում պետք է մեկնարկեր երկարօրյա ուսուցման ծրագիրը, սակայն համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով չկազմակերպվեց:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. ԱԱԾ

Տեղի է ունեցել Ցորի հրետանային դիվիզիոնի զինծառայողների հոգեհանգիստը

Մարտակերտի բնակիչը կատարել է գողություն եւ սպանություն, հափշտակել ռազմամթերք ու ապօրինի պահել այն. ԱՀ դատախազություն

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին

Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

Search